«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Երկնային կյանք

Երկնային կյանք
07.03.2026 | 21:59
Մարտի 8
Գարնան ուրախությունը քոնը կլինի: Մասնակից եղիր երկրի ուրախությանը: Չե՞ս կարծում, որ բնությունն էլ է հոգնում երկարատև սպասումից, մինչև որ կգա երկունքի իր այս ժամանակը: Պայծառ ուրախություն կհագնի այս գարունը: Անպայման մասնակից եղիր այդ ուրախությանը:
Բնությունը մարմնացյալ հոգի է Իմ այն գեղեցիկ մտածումների, որ ունեմ այս աշխարհի հանդեպ: ՈՒրեմն վարվիր նրա հետ իբրև այդպիսին. այսինքն` իբրև Իմ ծառայի ու պատգամավորի: Ընդունիր նրան` իբրև մի ապրող սուրբ: Երբ վերահասու լինեք այս ճշմարտությանը, դուք կլցվեք նոր կյանքի ուրախությամբ: Երկրի ուրախությանը ու իր ապրած գարնանային զարթոնքին մասնակից եղեք, որպեսզի լցվեք անսպառ օրհնությամբ:
Այս շատ կարևոր է, որովհետև այդ նշանակում է հավատալ ոչ միայն Իմ Անձին վերաբերող մի շարք բաների, որոնք օգնում ու բժշկում են, այլև այն բաներին, որոնք նպաստում են Ինձ ճանաչելուն, Իմ ներկայությունը զգալու ծաղկի էության մեջ, ինչպես նաև Իմ պատգամը տեսնելու նրա գեղեցկության ու բուրմունքի մեջ:
Դու կարող ես այստեղ, հիմա ապրել իրապես ոչ թե երկրային, այլ երկնային մի կյանք: ՈՒ այդ կյանքը ուրիշ մի բան չէ, քան ուրախություն, ուրախություն և կրկին ուրախություն:
Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ